Հրաձգություն Համբուրգի եկեղեցիներից մեկում. կան զոհեր
 |1lurer.am|
10:09 - 10 մարտի, 2023

Հրաձգություն Համբուրգի եկեղեցիներից մեկում. կան զոհեր |1lurer.am|

1lurer.am: Համբուրգի գերմանական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Եհովայի վկաների եկեղեցում: ԶԼՄ-ների տվյալներով` տեղում հայտնաբերվել է 6-7 դի, այդ թվում` ենթադրյալ հրաձիգինը, ևս 25 մարդ վիրավորվել է:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հանցագործության դրդապատճառների մասին դեռ ստույգ տեղեկություններ չունեն, կոչ արել սոցցանցերում կեղծ լուրեր չտարածել:

Մարտի 9-ին` տեղական ժամանակով 21:00-ին, քաղաքի բնակիչներին զգուշացում է ուղարկվել, որ մեկ կամ ավելի մեծ թվով անհայտ անձինք կրակել են եկեղեցում գտնվողների ուղղությամբ, մարդկանց կոչ են արել դուրս չգալ տներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել