Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգ կա, ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» զեկույցում
 |aravot.am|
10:32 - 10 մարտի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգ կա, ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» զեկույցում |aravot.am|

aravot.am: Խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` գործադրել հաշվարկված ռազմական ուժ՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ «Հետախուզական համայնքի» կազմած ամենամյա «Տարեկան սպառնալիքների գնահատում 2023» զեկույցում: 

«Սահմանազատված սահմանի երկայնքով խիստ մոտ տեղակայված ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ 2021թ. մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով մոտ 300 զինվորականների մահվան:

«Խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, բայց ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու է լուծվելուց»,-  նշվում է զեկույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել