news.am: ՀՀ ԱԺ պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը հայտնել են Դատախազությունից:
Նշենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննությունում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը:
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական:
comment.count (0)