Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ
17:57 - 10 մարտի, 2023

Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 14 երեխաների առողջական վիճակը բավարար է, մեծահասակներից 3-ինը՝ ծանր․ ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 23 տուժած` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

«Նրանցից 14-ը երեխաներ են, ունեն տարբեր կոտրվածքներ: Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Տուժածներից 9-ը մեծահասակ են: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար։

Տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել