Ձերբակալվել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Պետրոսյանը, գրել է.
«Հարգելի Հայրենակիցներ,
այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել..․ ծիծաղելի հոդվածով»։
ԱԺ նախկին պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես անդրադարձել է միջադեպին.
«Երեկ գիշեր ձերբակալել են ընկերոջս՝ Գեւորգ Պետրոսյանին։
Ձերբակալել են անհեթեթ մեղադրանքով՝ պարեկներին չենթարկվելու։
Էս new-պարեկները դարձել են նիկոլականության բոլոր իրական ընդդիմախոսներին ձերբակալելու «ուտոչկա»։
Մանրամասների մասին կտեղեկացնեմ հավելյալ»,- գրել է Զոհրաբյանը։
comment.count (0)