Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|
14:57 - 15 մարտի, 2023

Էդ գնով ևս 300 հոգի տուն են առել. Սուրեն Պապիկյանը չհայտնեց բնակարանի ամրագրման ամսաթիվը |factor.am|

factor.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բնակարանը ձեռք է բերել 2021 թվականին, սակայն ամրագրման ամսաթիվը չհստակեցրեց։ Նախարարը հավելեց, որ ներկայիս հայտարարագիրը 2021թվականինն է, ինքն էլ դրանից հետո շուրջ 1 տարի ապրել է, աշխատել, գումար վաստակել։

Պապիկյանն ընդգծեց, որ իր գնածից ավելի էժան այդ տարածքում բնակարան է գնել 300 հոգի․ «Հետևություններ դուք արեք կամ թող անեն այլ մարմիններ»։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։

Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ անպայման հայտարարագիր կներկայացնի, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես է ձեռք բերել իր նոր բնակարանը։

«Ես հայտարարագրով կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումար, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վարկ վերցրել և որքան է եղել կանխավճարը, ինչպես նաև դա ինչի արդյունքում է գոյացել։ Կներկայացնեմ նաև` արդյոք այդքան աշխատավարձ եմ ստանում կամ հաշվիս այդքան գումար ունեցել եմ, թե ոչ։ Ամեն ինչ կհրապարակվի։ Ներկայիս հայտարարագիրը 2021 թվականինն է, ես էլ 2022–ին, շուրջ 1 տարի, ապրել եմ, աշխատել եմ, գումար եմ վաստակել։ Այժմ էլ 2023 թվականն է»,– նշեց Պապիկյանը։

Նշենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր թեմային և նշել․ «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք»,։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել