Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը
16:26 - 15 մարտի, 2023

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՊՊԾ-ի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15-ին այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՊԾ ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է Պետական պահպանության ծառայության կողմից 2022 թվականին կատարված աշխատանքների և համակարգի բարեփոխումների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել