Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում
23:25 - 17 մարտի, 2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում

Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:

«Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել