Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա
 |1lurer.am|
12:49 - 18 մարտի, 2023

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ իշխանությունները պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնը պետք է մտածի իր ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետևանքների մասին, որոնք հղի են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատմամբ և ԱՄՆ-ի համար վիետնամական և աֆղանական ուղղություններում նվաստացուցիչ ձախողման կրկնությամբ»,- ընդգծել է դիվանագետը:

Այս կերպ Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ելույթը Կիևին զինելու հարցով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել