ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել |armenpress.am|
14:22 - 18 մարտի, 2023

ՌԴ նախագահը ռուսաստանցիների համար Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին օրենք է ստորագրել |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցված է համարվելու նրանց՝ ՌԴ Ներքին գործերի նախարարություն դիմելու օրվանից սկսած:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։

Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Լեոնիդ Կալաշնիկովը, Սերգեյ Կաբիշևը, Սերգեյ Լեոնովն ու Արտեմ Տուրովը:

«Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը պետք է ապահովի ՌԴ նման քաղաքացիների՝ պետական ​​և քաղաքային մարմիններում աշխատանքի անցնելու իրավունքները, կրթական կազմակերպություններում վերապատրաստումը, ինչպես նաև այլ հարցերի կարգավորումը, որոնց լուծման համար Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է»,- ասված է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։ 

Օրենքի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացի չլինելու համար դիմում ներկայացնելու օրվանից սկսած Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պարտավոր է չձեռնարկել գործողություններ «կապված Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների իրացման և պարտականությունների կատարման հետ»: Այս պարտավորությունը չկատարելու դեպքում տրվում է եզրակացություն, ըստ որի՝ Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումը համարվում է անվավեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել