Բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի էլեկտրաէներգիայի գործող գները նույն վիճակում պահենք. ՀԾԿՀ նախագահ |aysor.am|
09:06 - 20 նոյեմբերի, 2019

Բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի էլեկտրաէներգիայի գործող գները նույն վիճակում պահենք. ՀԾԿՀ նախագահ |aysor.am|

aysor.am: Այս պահին քննարկում ենք ատոմային էլեկտրակայանի նորոգման հետ կապված հարցերը, ՀԾԿՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Որոշակի ճշտման հարց կա, թե քանի օրով է ԱԷԿ-ը կանգնելու նորոգման, դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա։ Մոտ օրերս ունենալով հաշվեկշիռը՝ կարող ենք վերջնական ասել։ Կարծում եմ՝ բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույն վիճակում պահենք։ Բայց այս հաշվարկները դեռևս նախնական են», - ասաց Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահը նշեց նաև, որ 2020 թվականի հունվարից կսկսվի ատոմակայանի վերանորոգման և կյանքի ժամկետի երկարացման համար տրված վարկի մարումը, և այդ գումարը նույնպես ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

«Վարկի մարումը բավական մեծ բացասական գործոն է այն առումով, որ բերում է լրացուցիչ մեծ ծախսերի, սակայն կախված նրանից, թե ինչ արտադրության ռեժիմ կունենանք, ավելի էժան էլեկտրաէներգիայի մուտք կունենանք, և կա հնարավորություն մեղմելու այդ բացասական գործոնը», - ասաց Գարեգին Բաղրամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել