Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը  Պեկինի ռազմավարական ընտրությունն է. Սի Ծինփին |armenpress.am|
11:35 - 21 մարտի, 2023

Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն է. Սի Ծինփին |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Պեկինի ռազմավարական ընտրությունն է համարել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։ Այդ մասին ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ամփոփել է երկու ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները։

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, որը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից», - շարադրում է արտաքին գործերի նախարարությունը Չինաստանի նախագահի հայտարարությունների բովանդակությունը։

Սի Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր ուղեգծին։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարների միջև տեղի է ունեցել «մտքերի խորը փոխանակում ուկրաինական հարցի շուրջ»։ Ըստ հաղորդագրության՝ Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ երկրների մեծ մասը հավանություն Է տալիս լարվածության թուլացմանը, կողմ է խաղաղ բանակցություններին, ինչպես նաև «դեմ Է կրակի վրա յուղ լցնելուն»։

Նշվում է, որ Սի Ծինփինը Պուտինին վստահեցրել է, որ «Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման աջակցության գործում»։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ՌԴ նախագահի հրավերով մարտի 20-ից մինչև 22-ը պետական ​​այցով գտնվում Է Ռուսաստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել