Փարիզում կալանավորել են կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցերի ավելի քան 100 մասնակցի |news.am|
12:10 - 21 մարտի, 2023

Փարիզում կալանավորել են կենսաթոշակային բարեփոխման դեմ ցույցերի ավելի քան 100 մասնակցի |news.am|

news.am: Երկուշաբթի կենսաթոշակային բարեփոխման դեմ Փարիզում կազմակերպված ցույցի ընթացքում կալանավորվել է 117 մարդ, տեղեկացրել է BFM հեռուստաալիքը։

Ամենամարդաշատ ցույցերից մեկը տեղի է ունեցել Փարիզի VII օկրուգում, Վոբան հրապարակում։ Մի քանի հազար մարդ էր հավաքվել հրապարակում՝ պահանջելու համար չեղարկել կենսաթոշակային բարեփոխումը։ Նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել կառավարության որոշմանը, որն ընդունվել է խորհրդարանի շրջանցմամբ։ Կառավարությանն ընդիմության հայտնած անհամաձայնության երկու բանաձեւերից հետո, որոնք Ազգային ժողովում (ստորին պալատ) անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէին հավաքել, ցույցի առանձին մասնակիցներ սկսել են այրել աղբամանները եւ բախումների մեջ են մտել ոստիկանության հետ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ եւ արգելել ցուցարարներին մտնել հրապարակ։

Մեկ-երկու ժամ հետո ցուցարարներին թույլ են տվել հեռանալ Վոբանից, նրանց մի մասը գնացել է Սեն Լազար կայարանի եւ Փարիզի օպերայի ուղղությամբ։ Ոստիկանությունը կասեցրել է խոշոր ցույցն այս շրջանում, բայց ցուցարարները բաժանվել են ոչ մեծ խմբերի եւ շարունակում են այրել աղբամաններն ամբողջ քաղաքում։ Շատ փողոցներում մինչեւ հիմա աղբի մեծ կույտեր են թափված՝ կապված աղբահավաքների գործադուլի հետ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում կարգի պահպանմանը մասնակցում են 2 հազար ոստիկան եւ ժանդարմ։ Փարիզից բացի, մարդաշատ ցույցեր են տեղի ունենում նաեւ երկրի մյուս խոշոր քաղաքներում։ Տեղեկացվել է Ստրասբուրգում, Լիոնում եւ Ռենում ոստիկանության եւ ցուցարարների բախումների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել