Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|
16:46 - 21 մարտի, 2023

Վրաստանի վարչապետին Մարդու իրավունքների Պետդեպի զեկույցը «հետաքրքիր չէ» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը հետաքրքիր չէ իր Կառավարությանը, քանի որ այն մեծ մասամբ հիմնված է սուտ տեղեկությունների վրա:

«Շատ հակիրճ եմ ծանոթացել զեկույցին։ Ցավոք, մեծ մասամբ այն հիմնված է այսպես կոչված էլիտար հասարակական կազմակերպությունների կողմնակալ և անարդար եզրակացությունների վրա», - ասել է Ղարիբաշվիլին:

Վաշինգտոնի հրապարակած զեկույցում Վրաստանի իշխանությունները քննադատության են արժանացել անպատժելիության համար, մասնավորապես հիշատակվել են լրագրողների նկատմամբ բռնությունները, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումը Թբիլիսիի կենտրոնից Բաքու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել