tert.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։
Տեղեկությունը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայկ Կոնջորյանը։
Կոնջորյանն ասել է՝ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո փորձել են գտնել լավագույն թեկնածունին։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց Հայկ Կոնջորյանը։
comment.count (0)