Ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է և խրախուսում է ագրեսորին. Մարուքյան
 |1lurer.am|
12:13 - 23 մարտի, 2023

Ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է և խրախուսում է ագրեսորին. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել