Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա
 |1lurer.am|
14:11 - 23 մարտի, 2023

Լավրովն ու Աբդոլլահիանը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ իրանցի նախարարը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարները կքննարկեն արդիական միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը և այլ հարցեր: Անդրադարձ կլինի նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել