Բորդոյում զայրացած ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը
11:17 - 24 մարտի, 2023

Բորդոյում զայրացած ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը

Ֆրանսիայի Բորդո քաղաքում ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը։ Այս մասին, ինչպես գրում է iz.ru-ն, հայտնել է Le Figaro թերթը։

Նշվում է, որ հրդեհը տևել է մոտ 15 րոպե։ Հրդեհից վնասվել է շենքի  դուռը: Դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունների աշխատակիցները մարել են հրդեհը։ Մարտի 28-ին այս շենքում պետք է ընդունեին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդին: 

Մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը։ «Իզվեստիա»-ի թղթակիցը դեպքի վայրից ցույց է տվել, թե ինչպես են տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում ակցիային։ Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։

Կեսօրին ցուցարարները սկսել են ճայթռուկներ պայթեցնել Փարիզի Բաստիլի հրապարակում։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել