Ֆրանսիայում բողոքի ցույցերն աննախադեպ թափ են հավաքել |azatutyun.am|
12:35 - 24 մարտի, 2023

Ֆրանսիայում բողոքի ցույցերն աննախադեպ թափ են հավաքել |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ֆրանսիացիներն 9-րդ անգամ դուրս եկան հանրահավաքների և մասնակցեցին կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլներին։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Փարիզում ամենախոշոր երթին մասնակցել է 119 հազար մարդ: Սա բարեփոխումների դեմ մոբիլիզացիայի ռեկորդային մակարդակ է բողոքի շարժման սկզբից ի վեր։

Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳՆ, մարտի 23-ին երկրում բողոքի ցույցի է դուրս եկել 1,08 միլիոն մարդ, արհմիությունների տվյալներով՝ 3,5 միլիոն։

Հաղորդվում է, որ բողոքի ակցիաների օրվա ընթացքում ամբողջ երկրում բերման է ենթարկվել առնվազն 80 մարդ։ Ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 123 ոստիկան։

Արհմիությունները բողոքի ակցիաների հաջորդ օր են նշանակել մարտի 28-ը։

Մարտի 22-ին նախագահ Էմանյուել Մակրոնը հարցազրույց է տվել TF1 և France 2 հեռուստաալիքներին, ցույց տալով, որ պատրաստ է լինել «ոչ պոպուլյար» նախագահ, չի զղջում և մտադիր չէ փոխել կառավարությունը: Սակայն նա փորձեց հանգստացնել բարեփոխումների դեմ պայքարող քաղաքացիներին՝ խոստանալով նոր փոփոխություններ երկրում «անհրաժեշտ» կենսաթոշակային տարիքի բարձրացումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել