Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|
21:20 - 24 մարտի, 2023

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող «հինգերորդ շարասյունն» էր։

«Իմ նախագահության օրոք «հինգերորդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «հինգերորդ շարասյան» դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե «հինգերորդ շարասյունը» ուղղորդվել է դրսից, Սերժ Սարգսյանն ասաց․

«Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում «հինգերորդ շարասյուն» չեն ավանի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել