Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է Արցախի բարձունքներից մեկի ուղղությամբ առաջխաղացում կատարել․ փորձը կասեցվել է․ Արցախի ՊՆ
11:34 - 27 մարտի, 2023

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է Արցախի բարձունքներից մեկի ուղղությամբ առաջխաղացում կատարել․ փորձը կասեցվել է․ Արցախի ՊՆ

 Այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

 Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել