Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով
 |tert.am|
15:36 - 27 մարտի, 2023

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը․ Դմիտրի Պեսկով |tert.am|

tert.am: Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի հարցով ծրագրերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի պլանների վրա»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հիշեցրել է, որ Պուտինն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։

«Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ Նա պնդել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել