azatutyun.am: Ծագումով պակիստանցի Հումզա Յուսաֆն այսօր ընտրվել է Շոտլանդիայի վարչապետի՝ առաջին նախարարի պաշտոնում։ Յուսաֆի օգտին են քվեարկել Շոտլանդիայի 129 հոգանոց խորհրդարանի անդամներից 71-ը։
Կառավարության ղեկավարի պաշտոնում Յուսաֆի թեկնածությունը առաջադրվեց այն բանից հետո, երբ նա նախօրեին հաղթեց Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացման օգտին հանդես եկող Ազգային կուսակցության առաջնորդի ներքին ընտրություններում։
Հումզա Յուսաֆը 37 տարեկան է, նրա ծնողները շոտլանդական Գլազգո են տեղափոխվել 60-ականների սկզբին։
comment.count (0)