Վաչագան Ղազարյանը նշել է՝ ապօրինի գույք չունի․ ամբողջն օրինական է |1lurer.am|
14:14 - 29 մարտի, 2023

Վաչագան Ղազարյանը նշել է՝ ապօրինի գույք չունի․ ամբողջն օրինական է |1lurer.am|

1lurer.am: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Նիստից հետո Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Լուրերի» հարցին, թե ինչպես է գնահատում դատախազության պահանջը՝ ընդհանուր ավելի քան 8 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, Ղազարյանը հորդորել է դատախազությունից հարցնել: Պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի, բոլորը օրինական են:

Անդրադառնալով ԱԱԾ տարածած հայտնի կադրերում երևացող պայուսակով գումարին, որը նրա մոտ հայտնաբերվել էր բերման ենթարկելիս, Ղազարյանը նշել է, որ դա ընկերների գումարն էր, տանում էր պարտքերը տալու: Հարցին՝ հնարավո՞ր է ապօրինի միջոցները վերադարձնի պետությանը, նկատել է՝ պետությանը տալու բան չունի:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, 8 ընկերությունում մասնակցության իրավունք, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 միլիարդ 743 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և այլն: Ընդհանուր՝ ավելի քան 8 միլիարդ դրամ։

«Իմ գույքերը բոլորն օրինական են: 1993 թվականից մինչև հիմա ինչ որ գնվել է, վաճառվել է, դարձել է 17 գույք, դա 14 գո՞ւյք է: Դուք մեքենա չե՞ք գնել, վաճառել»,- նշել է Վաչագան Ղազարյանը (Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ)։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել