Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ․ ՀԱՊԿ քարտուղարություն
12:05 - 31 մարտի, 2023

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ․ ՀԱՊԿ քարտուղարություն

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում կազմակերպության կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել են քարտուղարությունից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանումը երկար տարիների հակասությունների պատճառով է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել