Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:48 - 01 ապրիլի, 2023

Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել Շուշիի շրջանում։

«Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ Գորիս-Ստեփանակերտ երթուղիով մարդասիրական բեռներով ավտոշարասյուն է ուղեկցվել։


Ավելի վաղ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել