ՄԱԿ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր մահացել է 501 երեխա
 |azatutyun.am|
09:44 - 04 ապրիլի, 2023

ՄԱԿ. Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր մահացել է 501 երեխա |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ը հաստատել է առնվազն 501 երեխայի մահը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր, ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը:

«Իրական թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ է, իսկ տուժած ընտանիքների կորուստներն աներևակայելի են», - գրել է նա Twitter-ում:

Բացի այդ, վիրավորվել է գրեթե 1000 ուկրաինացի երեխա, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը՝ հավելելով, որ «տեսանելի և անտեսանելի վերքերը, որոնք երեխաները ստանում են պատերազմի ժամանակ, կարող են նրանց հետ մնալ ողջ կյանքի ընթացքում»։

Մինչդեռ, ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության` 2023 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է 467 երեխա, ևս 944 երեխա տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել