Տաջիկստանն ու Ադրբեջանը երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ են ստորագրել
 |azatutyun.am|
19:38 - 05 ապրիլի, 2023

Տաջիկստանն ու Ադրբեջանը երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Տաջիկստանն ու Ադրբեջանը համագործակցության մասին ավելի քան մեկ տասնյակ փաստաթուղթ են ստորագրել, երկու երկրների նախագահները պայմանավորվել են մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաջիկստան կատարած պետական այցի արդյունքներով երկկողմ համագործակցության մասին 14 նոր փաստաթուղթ է ստորագրվել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր և պայմանավորվել մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները։

«Ռահմոնը հաստատել է նաև տաջիկական կողմի շահագրգռվածությունը Տաջիկստանում նավթի և գազի հանքավայրերի մշակման գործում ադրբեջանական ընկերությունների մասնակցությամբ», - ասվում պաշտոնական հաղորդագրությունում։

Տաջիկստանի նախագահին առընթեր վիճակագրության գործակալության տվյալներով՝ 2022 թվականին տաջիկ-ադրբեջանական ապրանքաշրջանառությունը կազմել է 6,2 մլն դոլար, ինչը կազմում է Տաջիկստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր 0,1 տոկոսը։ Երկկողմ ապրանքաշրջանառության մոտ 95 տոկոսը բաժին է ընկնում Տաջիկստանի կողմից ադրբեջանական ապրանքների ներմուծմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել