tert.am: Քննչական կոմիտեի քննիչներն այս պահին գտնվում են Ազգային ժողովում և քննչական գործողություններ են իրականացնում բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադմիրի Վարդանյանի միջև տեղի ունեցած միադեպին։
Tert.am-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնեց, որ այս պահին էլ քննիչներն ԱԺ-ում են, քննչական գործողություններ են իրականացնում իր և այն պատգամավորների նկատմամաբ, ովքեր այդ օրը եղել են նիտին։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի հեպ կապված ընթանում են ակտիվ քննչական գործողություններ։
«Այդ վարույթով քննությունն ակտիվ առաջ է ընթանում, իրականացվում են վարույթային քննչական գործողություններ, այդ թվում նաև առերեսումներ՝ և երեկ, և այսօր»,- փոխանցեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահհակյանի մոտ, պաշտպանի հղորդմամբ, ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի):
comment.count (0)