«Մեդլայն» ԲԿ-ի բժիշկներ են ձերբակալվել
 |factor.am|
19:51 - 06 ապրիլի, 2023

«Մեդլայն» ԲԿ-ի բժիշկներ են ձերբակալվել |factor.am|

factor.am: «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ մեկ տասնյակ բժիշկներ են ձերբակալվել։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Նա նշեց, որ բժիշկները ձերբակալվել են Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ տեղեկություն Մարինա Օհանջանյանը չտրամադրեց։ 

Հիշեցնենք՝ այդ նույն քրեական վարույթով կալանավորված է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Քրեական վարույթը կապված է կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների ենթադրյալ չարաշահումների հետ, իսկ Սիմոնյանն այդ ժամանակ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալն էր։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել