shantnews.am։ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր: Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր փուլ:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ՝ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը երբևէ չի եղել այսքան հզոր, և ստորագրված փաստաթուղթը հստակ հիմք է ստեղծում ամուր դաշինքի համար։ Նրա խոսքով՝ շրջանակային համաձայնագիրը լիովին համապատասխանում է պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն զարգացնել պատրաստակամությունն ու կայուն կարողությունները և արդիականացնել պաշտպանական ուժերը:
Մինչ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Վրաստանի պաշտպանության նախարարին Պենտագոնում հյուրընկալել է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարար Դեյվիդ Նորքվիստը: Նա աջակցություն է հայտնել Վրաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին: Առանձնահատուկ շեշտել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Հստակ աջակցություն» առաքելությունում Վրաստանի ներդրումը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր:
comment.count (0)