Կառավարության թիրախն է 2026թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին հասցնել 6%-ի․ Քերոբյան
11:17 - 08 ապրիլի, 2023

Կառավարության թիրախն է 2026թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին հասցնել 6%-ի․ Քերոբյան

2022թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1 մլն դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 5.12 տոկոսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավելել է, որ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366.4 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոս։ 

«Կառավարության թիրախն է 2026թ․ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 6 տոկոսի»,- ասվում է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել