Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է Զվարթնոց օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։ Այս մասին հայտարարել են Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակից։
«ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։
Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»,- ասվում է ԱԺԲ հաղորդագրության մեջ։
comment.count (0)