ԱՄՆ-ն փորձում է Վրաստանին բաժանել Ռուսաստանից. Սերգեյ Լավրով |aliq.ge|
09:02 - 24 հուլիսի, 2019

ԱՄՆ-ն փորձում է Վրաստանին բաժանել Ռուսաստանից. Սերգեյ Լավրով |aliq.ge|

aliq.ge։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ ԱՄՆ-ն փորձում է Վրաստանին բաժանել Ռուսաստանից:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը երբեք չի ցանկացել վատ հարաբերություններ ունենալ Վրաստանի հետ: Նրա խոսքերով, Միխեիլ Սաակաշվիլին ընդհատեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները, փորձեց սահմանափակել տնտեսական փոխգործակցությունը, սակայն «էկոնոմիկան իրենն արեց»:

«Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ այս ամենը տեղի է ունենում, որովհետև մեր արևմտյան գործընկերները, առաջին հերթին ԱՄՆ-ն, փորձում են մեր հարևաններին բաժանել Ռուսաստանի Դաշնությունից», — ասել է Լավրովը՝ հիշեցնելով նաև 2008 թվականը:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի համար կարող է օրինակելի լինել, որ Պուտինը պատժամիջոցներ չի կիրառել Վրաստանի նկատմամբ, Լավրովը պատասխանել է, թե դժվար է խոսել այդ մասին, քանի որ ԱՄՆ-ն յուրահատուկ երկիր է իր ավանդույթներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել