«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր, ԱԺ գործող փոխխոսնակ։ Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին։ 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): Մասնակցել է երեք տասնյակ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Մոսկվայում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում: 1999թ.-ից Կրթության միջազգային ակադեմիայի Երեւանի «Հայբուսակ» համալսարանի (ԿՄԱ ԵՀՀ) գիտական խորհրդի անդամ է:
1999-2005թթ. եղել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ: 2004-2009թթ.` ԿՄԱ ԵՀՀ պրոռեկտոր: 2003-2006թթ.` ՀՀ ԱԺ նախագահին առընթեր երիտասարդական հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար: 2007-2009թթ. եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: 2009թ.-ից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ է, «Հատիս-Երեւան» ակումբի հիմնադիր-նախագահության անդամ, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահության անդամ: 2004-2011թթ. եղել է «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ, 2011 թվականից պատվավոր նախագահ է: 2007թ.` «Կրթության միջազգային ակադեմիայի շրջանավարտների միավորում» ԵՀԿ նախագահ: 2012թ.՝ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ պատվավոր նախագահ: 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ: 2014թ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական: 02.12.2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 22.12.2009-03.02.2012թթ.` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 03.02.2012-31.05.2012թթ.` ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012-26.10.2012թթ.՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 26.10.2012-01.04.2015թթ.՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: 31.05.2012-19.03.2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապա՝ քարտուղար: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: