Աշխատանքներն ընթանում են, երբ կավարտենք, կտեսնեք. Քաղաքապետը՝ Օպերայի հարակից տարածքի կանաչապատման մասին |aysor.am|
08:06 - 28 մարտի, 2019

Աշխատանքներն ընթանում են, երբ կավարտենք, կտեսնեք. Քաղաքապետը՝ Օպերայի հարակից տարածքի կանաչապատման մասին |aysor.am|

aysor.am։ Օպերայի տարածքի կանաչապատումը իր բնականոն փուլում է, Aysor.am-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտարկմանը, թե ե՞րբ տեսանելի կլինեն առաջին արդյունքները, քաղաքապետը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել.

«Աշխատանքներն ընթանում են, երբ կավարտենք, կտեսնեք»:

Մարտի կեսերից սկսված Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ քաղաքապետարանի մամուլի խոսնակը լրագրողներին ասել էր, որ արդեն մեկ շաբաթ անց տարածքների կանաչապատման աշխատանքները կսկվեն:

Նշենք, որ այս պահին տարածքում դեռևս ընթանում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել