Ավստրալիայում ահաբեկչություն ծրագրող տղամարդիկ են ձերբակալվել |shnatnews.am|
12:00 - 02 հուլիսի, 2019

Ավստրալիայում ահաբեկչություն ծրագրող տղամարդիկ են ձերբակալվել |shnatnews.am|

shantnews.am: Ավստրալիայում ահաբեկչություններ են կանխվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս երկրի ոստիկանությունը ձերբակալել է 20, 23 և 30 տարեկան տղամարդկանց:

Իրավապահների տեղեկություններով՝ նրանցից երկուսը մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում ընդգրկված լինելու, մյուսը սոցիալական ապահովության ոլորտում մեքենայությունների մեջ:

Նշվում է, որ ձերբակալված հանցավոր խմբի անդամներն առաջիկայում պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել ոստիկանական բաժանմունքներում, դեսպանատներում, դատարաններում ու եկեղեցիներում:

Ոստիկանությունն այդ մարդկանց անուններն առայժմ չի հրապարակում: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել