Ավստրալիայի բաց առաջնություն. Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում
 |armsport.am|
11:15 - 27 հունվարի, 2023

Ավստրալիայի բաց առաջնություն. Խաչանովը պարտվեց կիսաեզրափակիչում |armsport.am|

armsport.am: Ավստրալիայում ընթացող թենիսի Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, ռուսաստանցի Կարեն Խաչանովը 4 սեթում պարտվեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Հայ թենիսիստը պարտվեց 6:7 (2:7), 4:6, 6:6 (4:7), 3:6 աշվով: Մրցախաղը տևեց 3 ժամ 24 րոպե:

Հիշեցնենք, որ Խաչանովն առաջին անգամ էր խաղում Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, և երկրորդ անգամ Մեծ սաղավարտի կիսաեզրափակիչում: Նախորդ անգամ նա կիսաեզրափակիչ էր դուրս եկել ԱՄՆ բաց առաջնությունում:

Եզրափակիչում Ցիցիպասը կխաղա Նովակ Ջոկովիչ – Թոմի Պաուլ զույգի հաղթողի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել