Արցախի արտգործնախարարն Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը
17:27 - 11 մայիսի, 2023

Արցախի արտգործնախարարն Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 10-ին Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։

Խոսելով հայրենիք-սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը  երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։

Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել