news.am: Հինգ մարդ և կասկածյալը մահացել են Սիդնեյի առևտրի կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած դանակահարության հետևանքով, տեղեկացրել է АР-ն։
Մի քանի մարդ, ներառյալ փոքրիկ երեխա, վիրավորվել են, տեղեկացրել է ոստիկանությունը։
Մի մարդ սկսել է դանակով հարվածներ հասցնել առևտրի կենտրոնում՝ հարձակվելով ինը մարդու վրա, ինչից հետո նրա վրա կրակել է ոստիկանական տեսուչը, լրագրողներին տեղեկացրել է ոստիկանության կոմիսարի օգնական Էնթոնի Քուկը։ Նրա խոսքով՝ հինգ տուժածներ մահացել են։
Քուկը պատմել է, որ կասկածվողը գործել է միայնակ, և «մշտական ոչ մի սպառնալիք չկար»։
Նա նշել է, որ հանցագորձի անձը առայժմ պարզված չէ, և չկա հանցագործության կատարման որևէ դրդապատճառի մասին վկայող նշան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիդնեյի առևտրի կենտրոնում դանակահարության մասին։ Տեղեկացվել է, որ կան զոհեր։
comment.count (0)