ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ |armtimes.com|
13:45 - 17 հուլիսի, 2019

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ |armtimes.com|

armtimes.com։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը սույն թվականի հուլիսի 18-ին հրավիրել են ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, որը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին, չի մասնակցել 2019 թվականի ընթացքում տեղի ունեցած ԲԴԽ 2-ից ավելի նիստի, մասնակցել է միայն սույն թվականի հուլիսի 15-ի նիստին։ Տավարացյանը, բացի այն, որ նիստերից բացակայելու հարգելի պատճառներ չի ներկայացրել, նաեւ իր չմասնակցած նիստերի վերաբերյալ չի հայտնել իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին։

Եւ քանի որ ՀՀ դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվում են տարվա ընթացքում ԲԴԽ նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում, եւ իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում, խորհրդի երեք անդամները հրավիրել են նիստ՝ Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։

Տավարացյանի՝ ընտրվելուց ինն ամիս անց տված երդումը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում։ Նրա երդման ժամանակ նույնիսկ որոշ դատավորներ, որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը՝ մեկնաբանելով, որ ուշացած երդումն անօրինական է։

ԲԴԽ անդամն արդեն ծանոթ է դիմումի բովանդակությանը, հուլիսի 18-ին անպայման մասնակցելու է նիստին, սակայն կայացած նիստերից բացակայելու համար իր լիազորությունների դադարեցման պահանջը աբսուրդ է համարում։ Թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Նախշուն Տավարացյանի հետ։

- Տիկին Տավարացյան, Ձեր լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ պնդումով, որ Ձեր ընտրվելուց ի վեր մեկ անգամ եք մասնակցել ժողովի նիստերին։ Սա ինչպե՞ս եք մեկնաբանում։

- Առաջին հերթին՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը իրավասու չէ նման գործընթաց նախաձեռնել իմ նկատմամբ՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետեւ նա դրանից առաջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին, որի անդամն եմ նաեւ ես, առնչվող մեկ այլ գործով ինքնաբացարկ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Ինքնաբացարկը պայմանավորված էր նրանով, որ իր հոր գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանի վարույթում, այդ պատճառաբանությամբ ինքը հիմնավոր կասկած էր ներկայացրել պալատի անդամների վերաբերյալ՝ քննվող գործով։

Այս պահի դրությամբ այդ գործն ավարտված չէ, եւ այս հայտարարությունից հետո, ցավում եմ, որ ես պետք է ինքնաբացարկ հայտնեմ Վճռաբեկ դատարանում քննվող գործից։ Բացի այդ, եթե այսօր Հայկ Հովհաննիսյանը նախաձեռնող խմբին է միացել եւ պնդում է, որ իմ երդումը՝ որպես ընտրված անդամ, կարեւոր չէ, եւ որ ես ոչ հարգելի պատճառներով չեմ մասնակցել նիստերին, ապա ինչպես կբացատրի՞, երբ ԲԴԽ մեկամյակին Վճռաբեկ դատարանի դատավորներով ներկա էինք, ինքը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց՝ անպայման երդվեք եւ եկեք․․․այսօր ի՞նչ է փոխվել։

Տավարացյանի՝ ընտրվելուց ինն ամիս անց տված երդումը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում։ Նրա երդման ժամանակ նույնիսկ որոշ դատավորներ, որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը՝ մեկնաբանելով, որ ուշացած երդումն անօրինական է։

ԲԴԽ անդամն արդեն ծանոթ է դիմումի բովանդակությանը, հուլիսի 18-ին անպայման մասնակցելու է նիստին, սակայն կայացած նիստերից բացակայելու համար իր լիազորությունների դադարեցման պահանջը աբսուրդ է համարում։

- Տիկին Տավարացյան, Ձեր լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել՝ պնդումով, որ Ձեր ընտրվելուց ի վեր մեկ անգամ եք մասնակցել ժողովի նիստերին։ Սա ինչպե՞ս եք մեկնաբանում։

- Առաջին հերթին՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը իրավասու չէ նման գործընթաց նախաձեռնել իմ նկատմամբ՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետեւ նա դրանից առաջ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին, որի անդամն եմ նաեւ ես, առնչվող մեկ այլ գործով ինքնաբացարկ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ Ինքնաբացարկը պայմանավորված էր նրանով, որ իր հոր գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանի վարույթում, այդ պատճառաբանությամբ ինքը հիմնավոր կասկած էր ներկայացրել պալատի անդամների վերաբերյալ՝ քննվող գործով։

Այս պահի դրությամբ այդ գործն ավարտված չէ, եւ այս հայտարարությունից հետո, ցավում եմ, որ ես պետք է ինքնաբացարկ հայտնեմ Վճռաբեկ դատարանում քննվող գործից։ Բացի այդ, եթե այսօր Հայկ Հովհաննիսյանը նախաձեռնող խմբին է միացել եւ պնդում է, որ իմ երդումը՝ որպես ընտրված անդամ, կարեւոր չէ, եւ որ ես ոչ հարգելի պատճառներով չեմ մասնակցել նիստերին, ապա ինչպես կբացատրի՞, երբ ԲԴԽ մեկամյակին Վճռաբեկ դատարանի դատավորներով ներկա էինք, ինքը մոտեցավ ինձ ու ցածր ձայնով ասաց՝ անպայման երդվեք եւ եկեք․․․այսօր ի՞նչ է փոխվել։

- Տեղյա՞կ եք՝ ինչու չեն ծանուցել։

- Երբ 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը, եւ մենք երեք թեկնածու էինք, այդ ժամանակ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ինչքան էլ իմ ձայները քիչ լինեին, բայց քանի որ կար գենդերային քաղաքականության խնդիր, ու նաեւ իմ մասնագիտությունն ու ստաժը համապատասխան էին, ես պետք է անցնեի։

Այդ ժամանակ մրցակիցներս օրենքի մեկնաբանություններ էին տալիս, եւ այլն, եւ այլն, տհաճ մթնոլորտ ստեղծվեց, եւ որպեսզի խաղաղություն լինի, ես ասացի՝ այդ դեպքում չեմ երդվի ու այդ օրը չեդվեցի։ Դրանից հետո 2018-ի նոյեմբերի 14-ին ԲԴԽ-ին դիմում ներկայացրի՝ հայտնելով, որ հրաժարական եմ տալիս եւ որ չեմ ցանկացնում ստանձնել ԲԴԽ անդամի պատականությունների կատարումը։

Ի պատասխան իմ դիմումի՝ 2018-ի նոյեմբերի 16-ին ԲԴԽ-ից ստացա պաշտոնական պատասխան, որտեղ նշված էր, որ ԲԴԽ-ին հղած իմ դիմումը չի կարող խորհրդի կողմից հիմք ընդունվել իրավական գործընթաց իրականացնելու համար, քանի որ ԲԴԽ անդամի ընտրության օրենքով սահմանված ընթացակարգը չի իրականացվել եւ որ ես սահմնաված կարգով չեմ ստանձնել ԲԴԽ անդամի պաշտոնը։

- Այսինքն՝ չեք երդվել։

- Այո, քանի որ Դատական օրենսգրքի 82-րդ հովդածի 2-րդ մասով սահմանված է, որ ԲԴԽ-ի դատավոր-անդամները ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են՝ ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ իմ դիմումը վերադարձվել է, քանի որ ԲԴԽ 27․09․2018-ի նիստում արձանագրված ԲԴԽ անդամի թափուր տեղի համար համալրումը օրենքով սահմանված կարգով դեռեւս չի իրականացվել։

- Տիկին Տավարացյան, Դուք ընտրվել եք ԲԴԽ անդամ, բայց երդվել եք 9 ամիս հետո։ Այսինքն՝ կարող էիք նաեւ մե՞կ տարի, երկո՞ւ տարի չերդվել եւ հրաժարական էլ չտալ, եթե այս հարցով նիստ չլինե՞ր։

- ԲԴԽ-ին հղած իմ դիմումի պատասխանը ստանալուց հետո ինձ որեւէ ծանուցում չի ուղարկվել, ինձ ԲԴԽ չեն հրավիրել, որեւէ օրակարգի նյութեր չեն ուղարկել եւ այլն։ Այսինքն՝ իրենք ընդունել են, որ ես դեռեւս չեմ ստաձնել ԲԴԽ անդամի պարտականությունները։ Դրանից հետո մինչեւ հուլիսի 11-ը այս հարցով ժողով չի եղել, դրանից հետո առաջին ժողովը եղել է հուլիսի 11-ին, ես էլ երդվել եմ։

 

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել