Գյուղնախարարությունը սկսում է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը

07:56 - 10 ապրիլի, 2019

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի իրականացման նպատակը գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների ներդրման խթանումն է, որի շրջանակում կաթիլային ոռոգման եւ անձրեւացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղված ֆիզիկական եւ իրա¬վաբանական անձանց՝  նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդա¬վորման կամ  կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ ըստ տնտեսավարողի հայեցողության:

«Խնայենք ջուրը,

ավելացնենք բերքատվությունը,
երաշխավորված ոռոգում ապահովենք,
նվազեցնենք ծախսերը` կաթիլային եւ անձրեւացման ոռոգման համակարգերի շնորհիվ:
Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի  մասնակի փոխհատուցման հնարավորությունից։

Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։
Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվներին  վարկը կտրամադրվի 0%-ով։

Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող  գյուղատնտեսական  կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել