Քաջարանի բնակչից խաբեությամբ վերցրել են անձնագրի տվյալները և վարկ ձևակերպել |hetq.am|
07:44 - 17 հունվարի, 2020

Քաջարանի բնակչից խաբեությամբ վերցրել են անձնագրի տվյալները և վարկ ձևակերպել |hetq.am|

hetq.am։ 2019թ. դեկտեմբերի 15-ի կեսգիշերին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Նվեր Մկրտչյանը ինտերնետի միջոցով ծանուցում է ստացել բջջային հեռախոսին «արագ վարկ» ստանալու մասին: Առաջարկվել է օնլայն հարթակում գրանցվել և արագ ստանալ վարկ: Նվերն անմիջապես լրացրել է անուն ազգանունը և հեռախոսահամարը: Առավոտյան իրեն զանգահարել է մի աղջիկ և ասել, որ ստացել են վարկի հայտը: Ճշտելով, որ Նվերը ցանկանում է մոտ 3 մլն դրամի վարկ ստանալ, հեռախոսը փոխանցել է իբր վարկային մասնագետին: Նվերի պատմելով՝ վարկային մասնագետ ներկայացած անձը խոսել է Գյումրու բարբառով և իրենից խնդրել է անձնագրի տվյալները: Այնուհետև Նվերին հեռախոսով ցուցումներ են տվել, թե ինչպես «Իդրամ» վճարային համակարգում էջ բացի: Մինչ այդ Նվերը չի օգտվել այդ համակարգից: Դրանից հետո ասել են, որ անձնագրի համապատասխան էջերը նկարի և ուղարկի իրենց, ինչը Նվերը ևս արել է:

Կասկած չառաջացնելու համար վճարման համակարգերում և վարկ ստանալու համար գրանցել են Նվերի հեռախոսահամարը և գրանցումների ծածկագրերը եկել է հենց Նվերի հեռախոսահամարին: Այդ կոդերը ևս փոխանցվել է աշխատակիցներին:

«Հետո ինձ ասացին հեռախոսդ անջատի ու միացրու, «Իդրամ»-ը ջնջի նորից հավելվածը քաշի ու մտի քո էջ: Առանց կասկածելու անում եմ այնպես, ինչպես, որ ինձ ասում էին հեռախոսով: Զանգեցի այդ աշխատակիցներին, ասացին, որ իմ վարկը հաստատվել է 5 մլն դրամի չափով: Ընկերս մոտս էր, նա էլ ասաց, թե 10 մլն էլ ինքն ա ուզում և դարձյալ խնդրեցին անձնագրի տվյալները, բայց անձնագիրը ընկերոջս մոտ չէր: Զրույցից հետո ընկերս ասաց, որ կասկածում է, որ խաբում են»,-պատմում է Նվերը և հավելում, որ զանգի ավարտից անմիջապես հետո փոխել են վճարման համակարգում իր անունով բացված էջի ծածկագիրը և այլևս չի կարողացել մուտք գործել:

Հեռախոսային խոսակցությունից անմիջապես հետո Նվերը զանգահարել է «Իդրամ»-ի սպասարկման գրասենյակ: Այնտեղից պարզաբանել են, որ հաշվի վրա նստել է ոչ թե 5 մլն դրամ, այլ 840.000 դրամ «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունից, որը անմիջապես հանվել է Նվերի անունով վճարման համակարգում բացված հաշվից: Նվերն ավելի ուշ մոտեցել է «Իդրամ»-ի գրասենյակ և փակել է իր անունով բացված էջը:

Շարունակությունը՝ hetq.am։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել