ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ |armenpress.am|
13:23 - 20 դեկտեմբերի, 2019

ՓՄՁ 72 սուբյեկտ վարկ է ստացել Ներդրումների աջակցման կենտրոնի երաշխավորությամբ |armenpress.am|

armenpress.am: Պետությունը շարունակում է փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում աջակցել սկսնակներին. 72 սուբյեկտ 2019-ին վարկ է ստացել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող Ներդրումների աջակցության կենտրոնի երաշխավորությամբ: Այս մասին ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Ֆինանսական աջակցությունը տրամադրում ենք վարկային երաշխավորության տեսքով: Պարզ է, որ սկսնակ գործարարներին բանկերը դժվարությամբ են տրամադրում վարկեր, հետևաբար առաջանում է հեղինակավոր երաշխավորի կարիքը: Եվ հենց դա է, որ մենք անում ենք մեր Ներդրումների աջակցման կենտրոնի շնորհիվ: 10 տոկոսանոց վարկերը տրամադրվում են 5 տարի մարման ժամկետով:Այս տարվա ընթացքում արդեն իսկ 72 ՓՄՁ սուբյեկտ ստացել է այդ վարկերը»,-ասաց Մարգարյանն ու հավելեց՝ դեռ աշխատանքները շարունակվում են, կունենան նոր վարկառուներ:

Նախարարությունը սկսնակ գործարարների զարգացման ծրագրերով նաև դասընթացներ է կազմակերպում սկսնակների համար, ապա օգնում մշակել բիզնես ծրագրեր։ Այս տարվա ընթացքում 365 սկսնակ ձեռնարկատեր անցել է այս դասընթացները, որոնցից 238-ը մշակել են իրատեսական գործարար ծրագրեր: Մարգարյանը նշեց՝ ենթադրաբար բոլորն էլ կիրականացնեն իրենց գործարար ծրագրերը: Դրանցից 159-ը ներկայացված են եղել ֆինանսական աջակցությամբ:

Իրականացվում է նաև «Էրասմուս երիտասարդ ձեռնարկատերերի համար» փորձի փոխանակման ծրագիրը: Երիտասարդ ձեռնարկատերերը մեկնում են տարբեր եվրոպական երկրներ՝ փորձի փոխանակման համար: 2019-ին մոտ 25 երիտասարդ մասնակցել է ծրագրին, հայաստանցի Նելլի Դավթյանը դրա շրջանակում մրցույթում «Տասնամյակի ձեռնարկատեր» անվանակարգում համարվել է հաղթող:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել