armenpress.am։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է պիլոտային ծրագրով սահմանամերձ գյուղերում գրավի առարկա չունեցող գյուղացիական տնտեսություններին վարկի ձեռքբերման համար տրամադրել լրացուցիչ երաշխիքներ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
«Ռազմավարության միջոցառումներով նախատեսվում է Վարկային երաշխիքների հիմնադրամի ստեղծում, որով մենք ուզում ենք անել պիլոտային ծրագիր՝ սահմանամերձ գյուղերում երաշխիքներ տրամադրելու այն գյուղացիական տնտեսություններին, որոնք գրավի առարկա չունեն: Օրինակ, եթե մարդը տուն ունի սահմանամերձ համայնքում, այդ տունը բանկի կողմից օբյեկտիվորեն գնահատվում է կես գին, բայց նա մեղավոր չէ, որ սահմանամերձ համայնքում է ապրում: Եվ պետությունն ուզում է օգնել՝ մի կես երաշխիքն էլ ինքը տալու»,-ասաց Քամալյանը:
Նրա խոսքով՝ սրա նպատակն այն է, որ սահմանամերձ և ոչ սահմանամերձ համայնքներում ապրողներն ունենան հավասար հնարավորություններ:
comment.count (0)