Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում. Երևանի քաղաքապետարան
06:06 - 17 դեկտեմբերի, 2019

Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:

Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:

Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել