Զեյնալյանը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները  |armenpress.am|
13:48 - 16 մայիսի, 2019

Զեյնալյանը Human Rights Watch-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիային:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարար Զեյնալյանը, ողջունելով միջազգային գործընկերներին Արդարադատության նախարարությունում, կարևորել է Կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Ջեյն Բյուքենընը և Գիորգի Գոգիան շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2017 թվականին հրապարակված հաստատությունում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մատչելիությանը վերաբերող զեկույցից հետո Հայաստանում այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Այդ համատեքստում Ջեյն Բյուքենընն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցում գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրները օրենսդրական ճանապարհով լուծելու հնարավորություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել