Էդուարդ Բաբայանը ԱԺ-ն շփոթել է հանրահայտ կալանավայրի հետ․ Արեն Մկրտչյան
12:49 - 09 հունիսի, 2019

Էդուարդ Բաբայանը ԱԺ-ն շփոթել է հանրահայտ կալանավայրի հետ․ Արեն Մկրտչյան

ԱԺ 《Իմ Քայլը》 խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

 

《Մարդ ծեծելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված և միայն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի ու անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ համաներված ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում ասել է. 《Մարզպետը ցանկանում է Աբովյանը գործ տվողների քաղաք դարձնել》։

Մարդ ծեծող պատգամավորին կհորդորեմ հաճախ մասնակցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստերին, որի նախագահն իր կուսակից Նաիրա Զոհրաբյանն է։ Միգուցե էդտեղ իրեն բացատրեն, որ ինքը պատգամավոր է, ոչ թե լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

Իսկ եթե օրենսդիրը օրենքի գերակայության ապահովումը համարում է 《գործ տալ》, ապա ՀՀ ԱԺ-ն շփոթել է հանրահայտ կալանավայր 《Սպիտակ կարապի》 հետ》։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել