Թեհրանը Չինաստանին եւ այլ երկրների կոչ է արել ավելի շատ իրանական նավթ գնել |news.am|
05:41 - 30 հուլիսի, 2019

Թեհրանը Չինաստանին եւ այլ երկրների կոչ է արել ավելի շատ իրանական նավթ գնել |news.am|

news.am: Թեհրանում հուսով են, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ ավելի շատ իրանական նավթ կգնեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստանն ու այլ բարեկամական երկրներ՝ չնայած արտաքին սահմանափակումներին, ավելի շատ իրանական նավթ ու գազ կգնեն, քանի որ Թեհրանն ունի այդ կարեւորագույն հումքերի աշխարհի ամենախոշոր պաշարները»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է Չինաստանին բնական գազ վաճառել Պակիստանի տրանզիտային խողովակաշարի միջով:

«ԱՄՆ-ը հնարավոր է համարում իրանական նավթի առեւտրի զրոյականացումը, սակայն մենք տեսնում ենք, որ ամերիկյան էմբարգոյի սահմանումից մեկ տարի անց երկրում տնտեսական վիճակը կայուն է մնում»,- հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել