Ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մ. Իսահակյանը մինչեւ օրս չի փոխհատուցել պատճառած վնասները. բաց նամակ Զեյնալյանին
12:28 - 11 ապրիլի, 2019

Ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մ. Իսահակյանը մինչեւ օրս չի փոխհատուցել պատճառած վնասները. բաց նամակ Զեյնալյանին

Բաց նամակ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին

Երեւան քաղաքի բնակիչ՝ Գայանե Մարտիրոսյանից
2018 թվականի հունվար ամսին ինձ վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած Մարտին Իսահակյանը չի ցանկանում փոխհատուցել պատճառած վնասները:
Հունվար ամսից մինչեւ ամառ՝ ստացած բազմաթիվ կոտրվածքներով գտնվել եմ անկողնային վիճակում: Գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ակնհայտ նկատվում է, որ այդ դատավորը արդար չէ եւ միշտ խուսափում է:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքները նախորդ փուլում շատ թերի է գնահատել: Ուստի ձեր ուշադրությունն եմ խնդրում, քանի որ ինձ համար յուրաքանչյուր անցնող օր ճակատագրական է: Սոցիալապես անապահով վիճակս ու գնալով ավելի ծանրացող առողջական վիճակս թույլ չեն տալիս վերադառնալ բնականոն կյանիքս եւ խնամել միակողմանի ծնողազուրկ, մանկահասակ թոռնիկներիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել